Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Ognakan Marketing պաշտոնական կայքի՝ ognakanmarketing.am այցելուների անձնական տվյալների պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։

  • Տվյալների հավաքագրում. Կազմակերպությունը չի պահանջում պարտադիր գրանցում կամ անձնական տվյալների տրամադրում կայք այցելելու համար։ Մենք չենք հավաքագրում անձնական տեղեկատվություն, քանի դեռ Դուք կամավոր կերպով չեք տրամադրել այն (օրինակ՝ հետադարձ կապի ձևը լրացնելիս):

  • Տվյալների օգտագործում. Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես Ձեր հարցումներին արձագանքելու և հետադարձ կապ հաստատելու նպատակով։

  • Գաղտնիություն երրորդ անձանց հանդեպ. Կազմակերպությունը չի վաճառում և չի փոխանցում այցելուների անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց վերջիններիս նախնական համաձայնության։

  • Երրորդ կողմի հղումներ. Կայքում չեն ներառվում կամ առաջարկվում երրորդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ։

  • Փոփոխություններ. Կազմակերպությունը իրավունք է վերապահում փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականության դրույթները՝ առանց նախնական ծանուցման։ Բոլոր փոփոխությունները հասանելի կլինեն կայքի համապատասխան բաժնում։

back top