Ծառայությունների մատուցման և վճարման պայմաններ
1. Պատվերի չեղարկման և վերադարձի քաղաքականություն
Չեղարկում մինչև մեկնարկը. Պատվերի չեղարկումը հնարավոր է իրականացնել առանց որևէ տույժի, եթե նախագծի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել:
Չեղարկում մեկնարկից հետո. Նախագծի փաստացի մեկնարկից հետո չեղարկման դեպքում պատվիրատուն պարտավոր է տեղեկացնել այդ մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
Տույժեր և փոխհատուցում. Աշխատանքների իրագործման փուլում չեղարկման դեպքում կատարված վճարից կարող է պահվել տույժ՝ ընդհանուր արժեքի 30%-ի չափով՝ արդեն իսկ իրականացված աշխատանքային ծախսերը փոխհատուցելու նպատակով: Եթե նախագիծը գտնվում է ավարտական փուլում, վերադարձի ենթակա գումարը որոշվում է կատարված աշխատանքի ծավալին համամասնորեն:
2. Վճարման կանոններ
Կանխավճար. Ծառայությունների մատուցումը սկսվում է պատվիրատուի կողմից իրականացված 100% կանխավճարից հետո:
Օնլայն վճարում. Վճարումներն ընդունվում են կայքում առկա վճարային համակարգերի միջոցով՝ ապահովելով գործարքի անվտանգությունն ու գաղտնիությունը:
Կապի Տեղեկատվություն: