SMM թեստավորում մինչև հիմնական պայմանագրի կնքումը։
Ստուգում ենք Ֆեյսբուք և Ինստագրամ էջերի, Վոթսափ Բիզնեսի կցված լինելու փաստը։
Ստուգում ենք Բիզնես Պորտֆոլիոյի առկայությունը և դրա ճիշտ կառուցվածքը։
Ստուգում ենք բոլոր գլխավոր թույլտվությունները։
Ստուգում ենք՝ արդյոք բոլոր թույլտվությունները գտնվում են բիզնես էջերի սեփականատիրոջ մոտ։
Ստուգում ենք Բիզնես Պորտֆոլիոյին կցված բոլոր մարդկանց։
Բացահայտում ենք նրանց, ովքեր պետք է կցված լինեն և ունենան թույլտվություն։
Բացահայտում ենք նրանց, ովքեր չպետք է ունենան թույլտվություն և հեռացնում ենք։
Ստուգում ենք՝ արդյոք Մետայի ստանդարտներին համապատասխան միացված են անվտանգության գործիքները։
Ստուգում ենք՝ արդյոք Բիզնես Պորտֆոլիոն վերիֆիկացված է։
Ստուգում ենք գովազդային հաշվի բոլոր կարգավորումները։
Ֆեյսբուքի Քովերի ամբողջական բրենդավորում՝ ոչ թե ստուգում, այլ զրոյից ստեղծում ենք 2 բոլորովին նոր, պրոֆեսիոնալ դիզայնի Քովերներ ձեր բիզնեսի համար։
Ստեղծում ենք 3 բրենդավորված վիզուալներ իրենց պրոֆեսիոնալ տեքստերով։
Ստեղծում ենք 3 վիդեո Սթորիներ և 2 պրոֆեսիոնալ մոնտաժային Reels-եր՝ պատվիրատուի կողմից տրամադրված տեսանյութերի հիման վրա կամ համացանցից վերցրած համապատասխան տեսանյութերով, պրոֆեսիոնալ վոյս-օվերով (խոսացող ձայն)։
Կարևոր դրույթ․ MEDIA Թեստ Դրայվի համար վճարված 30.000 դրամը ամբողջությամբ նվազեցվում է ՍՄՄ ծառայությունների առաջին ամսվա փաթեթի արժեքից, եթե պատվիրատուն կնքում է հիմնական ՍՄՄ ծառայությունների մատուցման պայմանագիր։