Google Ads Հաջողության Ուղի (Success Path Package) Ներառում է՝ Տեքստային գովազդների տեղադրում՝ մինչև 5 բանալի բառերով, որոնողական համակարգում առավել նպատակային հաճախորդներին հասնելու համար։ Pay-Per-Click (PPC) գովազդային համակարգի ամբողջական կառավարում՝ կտտոցների արդյունավետության մշտադիտարկմամբ և օպտիմալացմամբ։ 3 գովազդային բաների ստեղծում՝ Google Display Network-ի համար՝ ստանդարտ չափսերով և բարձրորակ դիզայնով։ 2 գովազդային տեսանյութերի մոնտաժ՝ հարմարեցված YouTube Ads և Google Video Ads ձևաչափերին։ Գովազդային հաշվի օպտիմալացում, լսարանի թիրախավորում և ամսական հաշվետվություն՝ կտտոցների, ցուցադրությունների և արդյունքների վերաբերյալ։
Վճարման կարգ Ծառայության ամսական սահմանված արժեքը՝ 70,000 ՀՀ դրամ։ Բացի այդ, պատվիրատուն կատարում է վճարում վճարովի գովազդների համար նախատեսված ամսական բյուջեի 15% չափով, որը վերաբերում է գովազդային կառավարման վարձատրությանը։
Համառոտ նկարագրություն Այս փաթեթը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են վստահել իրենց Google Ads գովազդների կառավարումը մասնագետներին։ Մենք ստեղծում ենք գովազդային հայտարարություններ, բաներներ և տեսանյութեր՝ ապահովելով ձեր բրենդի ներկայությունը Google-ի հիմնական հարթակներում՝ Search, Display և YouTube։