ԱՇԽԱՏԱՆՔ՝ Reel Maker / Օպերատոր / Լուսանկարիչ / Մոնտաժող
Մենք փնտրում ենք ստեղծագործ, համարձակ և արդյունքին ուղղված Reels Maker (օպերատոր–լուսանկարիչ–վիդեո մոնտաժող), ով սիրում է նկարահանել, ստեղծել պատմող կոնտենտ և ունի սեփական տեխնիկա։
Ակնկալում ենք՝
• Ռիլերի, կարճ վիդեոների և լուսանկարների ստեղծում (բիզնեսի համար)
• Նկարահանում օբյեկտում և դրանց հետագա մոնտաժ
• Ստեղծագործ մոտեցում՝ սյուժե, երաժշտություն, տեքստեր
• Աշխատել բրենդի ոճին համապատասխան
Պահանջվող հմտություններ
• Սեփական տեխնիկա՝ տեսախցիկ/ֆոտոխցիկ + ստաբիլիզատոր + լույսեր + միկրոֆոն
• Տիրապետել մոնտաժի ծրագրերի
• Գեղեցկագիտական ճաշակ, արագ աշխատանք, ժամանակի կառավարում
• Պարտաճանաչություն և պատասխանատվություն
Մենք առաջարկում ենք
• Բարձր վճարում
• Կատարած աշխատանքի գնահատում և աճի հնարավորություն
• Ստեղծագործ միջավայր, հետաքրքիր նկարահանումներ